22 մայիսի 2012 - 11:16 AMT
Սահակաշվիլի. Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ՆԱՏՕ-ին 2014 թվականին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ այժմ ձևավորվում է փոխզիջում այն հարցի շուրջ, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը 2014թ. լինելու է ընդլայնման գագաթաժողով:

«Վրաստանն արդեն պատրաստ կլինի անդամակցել դաշինքին, անշուշտ, շարունակելով բարեփոխումները: Ռուսական կողմին մնումն է միայն մեկ հնարավորություն՝ խանգարելու համար Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սադրանքի գնալ, ինչպես 2008թ., սակայն վրաց ժողովուրդն ավելի իմաստուն է դարձել և երկրորդ անգամ նույն սխալը չի կրկնի»,-ասել է Սահակաշվիլին: