Մայիսի 21-ին ATP հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը:
Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը բարելավել է դիրքը երկու հորիզոնականով և 1005 միավորով 40-րդ տեղում է:
Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը նախկինի պես գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 11 800 միավորով: Իսպանացի Ռաֆայել Նադալը բարձրացել է 2-րդ տեղը: Նա իր ակտիվում ունի 10060 միավոր: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կրկին 3-րդ հորիզոնականում է 9790 միավորով:
Դավիթ Նալբանդյանը մայիսի 23-25-ը հանդես կգա Փարիզում կայանալիք Guinot Mary Cohr Մասթերս մրցաշարին, որից հետո նույնպես Փարիզում մեկնարկում է «Ռոլան գարոսը», որը կանցնի մայիսի 27-ից հունիսի 10-ը: