Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հայ մարզիկների պատրաստվածության մասին են վկայում Եվրոպայի առաջնությունում նվաճած 9 մեդալները:
«Եվրոպայի առաջնությունը հիանալի ստուգատես էր մեր մարզիկների համար` տեսնելու նրանց հնարավորությունները:
Շատերը առաջնությունից առաջ փոխել էին իրենց քաշային կարգերը, այդ պատճառով էլ հանդես չեկան իրենց կարողությունների սահմանում: Մարզիկները կշարունակեն մարզվել և նախապատրաստվել հոկտեմբերին Մինսկում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ մենք կնվաճենք առնվազն 2 ոսկե մեդալ»,- ասաց մարզիչը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հույս ունի, որ մոտ ժամանակներս սամբոն կդառնա օլիմպիական մարզաձև:
Եվրոպական օլիմպիական խաղերում սամբոն արդեն ընդգրկվել է ծրագրում: