22 մայիսի 2012 - 13:40 AMT
Երևանի որոշ հատվածներում վաղը ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մայիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի «Նաիրի» բժշկական կենտրոնի, «3-րդ շտապ օգնության» հիվանդանոցի, «Հրազդան» հյուրանոցի, Պարոնյան փող. 15-ից բարձր և Իսրայելյան 43 համարների, Ձորափ և Կոնդ թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: