Մինսկում անցկացվել է բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար: 11 երկրների ներկայացուցիչների թվում էին Հայաստանի հինգ մարզիկներ: Հայտավորվածների կազմը բավականին ներկայացուցչական էր. Լոնդոնի Օլիմպիական խաղերի 16 մասնակից և աշխարհի չորս չեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի պատվիրակներից առավել հաջող է հանդես եկել Արթուր Քիրաջյանը (64 կգ): Նա դարձել է մրցաշարի հաղթող` եզրափակչում հաղթելով ղազախ Սաբիտ Տուլեպբելգենովին: