22 մայիսի 2012 - 17:17 AMT
Փորձագետ. Հայկական դրամի արժեզրկման մեղավորը եվրոն է

1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մայիսի 22-ին հատել է 400 դրամի «հոգեբանական սահմանը» և կազմել է 401,07 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց`մայիսի 21-ի համեմատ ավելանալով 2,28 կետով:

Forex-ի մասնագետները հայկական տարադրամի այսպիսի վարքը համարում են եվրոյի «անկման» արդյունք: Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը: Դոլարի նման վարքն իր հերթին չէր կարող չանդրադառնալ դրամի փոխարժեքի վրա, որն էլ վերջին երկու շաբաթվա ընթացքում դանդաղորեն արժեզրկվել է: