Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է UEFA Study Group Scheme ծրագրի շրջանակներում «Մարզչական կրթություն» թեմայով սեմինարը, որի նպատակն է վերապատրաստել ազգային ասոցիացիաների հրահանգիչներին: Սեմինարի մասնակիցները ուսումնասիրելու են մարզիչների պատրաստման և վերապատրաստման ոլորտում Բելգիական ասոցիացիայի փորձը:
Հայաստանի պատվիրակության կազմում են Ղազար Հակոբջանյանը (ՀՖՖ արտոնագրման բաժնի մասնագետ), Արմեն Գյուլբուդաղյանցը (ՀՖՖ հրահանգիչ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ), Սուրեն Չախալյանը (ՀՖՖ հրահանգիչ, Փյունիկ ՖԱ), Աբրահամ Խաշմանյանը (ՀՖՖ հրահանգիչ), Աշոտ Ավետիսյանը (ՀՖՖ հրահանգիչ, մարզիչ, Փյունիկ ՖԱ), Ալբերտ Սաֆարյանը (ՀՖՖ հրահանգիչ, Արարատ ՖԱ), Արմեն Սանամյանը (ՀՖՖ հրահանգիչ, Քինգ-Դելյուքս ՖԱ), Աշոտ Բարսեղյանը (մարզիչ), Մանիկոն Ղարիբջանյանը (մարզիչ, Միկա ՖԱ), Հայկ Կիրակոսյանը (մարզիչ, ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի Ակադեմիա) և Արամ Դանիելյանը (մարզիչ, Փյունիկ ՖԱ):