23 մայիսի 2012 - 11:10 AMT
Ուկրաինան արգելել է ծխախոտի գովազդը, իրացումն ու օգտագործումը Եվրո-2012 մարզադաշտերում

Ուկրաինայի Գերագույն ռադան արգելել է ծխախոտի գովազդը, իրացումն ու օգտագործումը Եվրո-2012 մարզադաշտերում:

Արգելքը կգործի միայն Եվրոպայի առաջնության ժամանակ, «նպատակ ունենալով բարենպաստ մթնոլորտ ստեղծել Եվրո-2012 ֆուտբոլային խաղերի դիտումների ժամանակ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եվրո-2012 տեղի կունենա Լեհաստանում և Ուկրաինայում հունիսի 8-ից հուլիսի 1-ը՚ առաջնության լեհական մասը կանցնի Վարշավայի, Վրոցլավի, Գդանսկի ու Պոզնանի մարզադաշտերում: