ՄԱԳԱՏԷ-ի այն անսպասելի հայտարարությունից հետո, թե Իրանը պատրաստ է որոշ չափով բացել միջազգային տեսուչների համար միջուկային օբյեկտները, ամերիկացի մասնագետների մեծ մասը ակնհայտ հոռետեսորեն վերաբերվեց այդ հայտարարությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նույն ոգով էր արտահայտված նաև ԱՄՆ պաշտոնական արձագանքը. «Հայտարարությունները համաձայնության հասնելու մասին մի բան է, իսկ այն կատարելը՝ մեկ այլ բան»,-հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլանդը: «Մենք ակնկալում ենք Իրանից, որ հասանելի դառնան այն բոլոր փաստաթղթերն ու գիտնականները, որոնք հետաքրքրում են ՄԱԳԱՏԷ-ին»:
ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը նույնն է մնում՝ պատժամիջոցները կմեղմանան միայն եթե Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացումից: