23 մայիսի 2012 - 10:51 AMT
Կապանի գետը դուրս է եկել ափերից և հեղեղել քաղաքի կենտրոնական փողոցը

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ողջի գետի Վաչագան վտակը մայիսի 23–ին դուրես է եկել ափերից և հեղեղել Կապանի կենտրոնական փողոցը։ Իսկ մյուս ճանապարհները դժվարանցանելի են։ Այս մասին PanAREMNIAN.Net-ի թղթակցին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից` նշելով նաև, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը։ Դեպքի վայրում մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն իրականացնում է հերթապահություն։