23 մայիսի 2012 - 10:54 AMT
Լոռիում գայլերը խեղտամահ են արել 8 ոչխար, 8 գառ և վիրավորել 10 ոչխար

Մայիսի 23-ին՝ ժամը 08.58-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ համայնքում ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են նույն համայնքի բնակչուհի Ռոզա Գասպարյանին պատկանող անասնագոմում գտնվող անասունների վրա: ԱԻՆ-ից հայտնում են, որ գայլերը խեղտամահ են արել 8 ոչխար, 8 գառ և վիրավորել 10 ոչխար: Լոռու մարզի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: