Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է ՀՀԿ կենտրոնական մասնաշենքի հրդեհի շուրջ ծագած խոսակցություններին ու սոցցանցերում ծավալված ակտիվ քննարկումներին:
«Մեր հասարակության մի շատ փոքրաթիվ, բայց շատ ագրեսիվ ու անհանդուրժող հատված, որը ակտիվ է նաև ՖԲ-ում, մեղմ ասած, ադեկվատ չէ և մեռուկասեր է: ՀՀԿ կենտրոնական մասնաշենքի այսօրվա հրդեհը «վհուկների խրախճանքի» է վերածվում իրենց կողմից: Սթափվեք, այլապես ամբողջությամբ կկորցնեք բոլոր մարդկային դիմագծերը, վերածվելով վիրտուալ կիբորգների: Ձեր չարությունն ու ատելությունն առաջին հերթին վնասում է հենց ձեզ: Կանգ առ, ով մարդ, քանի դեռ ուշ չէ...»,- գրել է Աշոտյանը:
Երեկ հրդեհվել է8 Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է Աժ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը, արյվել է շենքի տանիքը: Շարմազանովը հայտնել է նաև, որ զոհեր չկան: