23 մայիսի 2012 - 12:41 AMT
Երևանցիների խմելու ջուրը կէժանանա 0,006 դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2012 թվականի մայիսի 23-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրիմատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց¬ման սակագների սահմանման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուց¬ման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,059 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,065 դրամ/խմ-ի փոխարեն:

Հանձնաժողովից հայտնում են, որ ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հուլիսի 8-ից: