Ավստրալուհի Ջորջիա Ռայնհարթը աշխարհի ամենահարուստ կինն է: Այդ մասին հայտնել է այսօր ավստրալական գործարար «Բի-էռ-դաբլյու» ամսագիրը: Նրա կարողությունը կազմում է 28,50 մլրդ դոլար, ինչը թույլ տվեց նրան շրջանցել նախկին ամենահարուստ կնոջը՝ Քրիստի Ուոլթոնին, որի կարողությունը 25,3 մլրդ դոլար է:
Ջինա Ռայնհարթը իր կարողությունը ժառանգել է հորից 20 տարի առաջ, սակայն շատ ակտիվ ու հաջողությամբ կարողացել է ավելացնել այն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Սակայն 58-ամյա կնոջ պայծառ ապագան մթագնում է դատական քաշքշուկը, որ նրա դեմ սկսել են նրա չորս երեխաներից երեքը