23 մայիսի 2012 - 15:48 AMT
Ուկրաինայի սուպերգավաթի «Շախտյոր»-«Մետալուրգ» խաղը տեղի կունենա հուլիսի 10-ին Լուգանսկում

Ուկրաինայի սուպերգավաթի «Շախտյոր»-«Մետալուրգ» խաղը տեղի կունենա հուլիսի 10-ին Լուգանսկում, ասվում է պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում:

Խաղի մեկնարկի ժամը հայտնի կդառնա ավելի ուշ:

«Շախտյոր»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, 2012թ. դարձավ Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր: