23 մայիսի 2012 - 16:42 AMT
Իրանի նախագահ. Մենք մտադիր չենք ատոմային զենք ստեղծել

Իրանի ռազմական դոկտրինում տեղ չկա զանգվածային ոչնչացման զենքի համար: Այդ մասին ասվում է այսօր ԻՌՆԱ գործակալության կողմից տարածած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունն ու կիրառումը հակասում է կրոնական սկզբունքներին և տեղ չունի Իրանի ռազմական դոկտրինում»,-ասվում է Իրանի նախագահի հայտարարության մեջ: Այն հնչել է գրեթե միաժամանակ Բաղդադում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մեկնարկի հետ: