23 մայիսի 2012 - 17:24 AMT
Իգոր Պանկրատենկո. Ադրբեջանից Իրանի դեսպանի հետկանչը նախավերջին զգուշացումն է Բաքվին

Ադրբեջանից Իրանի դեսպանի հետկանչը, ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրություններում «խորհրդակցությունների համար», անսպասելի չէր: Ավելին, դա երկկողմ հարաբերությունների զարգացման միանգամայն տրամաբանական զարգացում էր, ավելի ճիշտ՝ Իրանի հարցում Բաքվի պաշտոնական քաղաքականության զարգացում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել «Ժամանակակից Իրան» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Պանկրատենկոն:

«ԽՍՀՄ պատմության մեջ այսպիսի արտահայտություն կար՝ խճճվել է սեփական կապերի մեջ: Դա շատ լավ է բնութագրում Ադրբեջանի արտքաին քաղաքականության ելևէջները: Այնքան է նա ուզում հայտնվել օրհնյալ Արևմուտքում, այնքան է ուզում Հարավային Կովկասում «հատուկ գործընկեր» լինել, իսկ հետևաբար, նաև ֆինանսական հոսքեր ստանալ, իչպես նաև երաշխիքներ, որ ամեն ինչ իրեն կներվի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքակնության մեջ, որ միաժամանակ մոռանում է դաժան իրականության մասին:

Դատեք ինքներդ՝ ըստ էության մահմեդական երկրում սկսվել է «թուրքական օրինակով ապաիսլամականացման» ու Իսրայելի հետ ռազմավարական հարարբերությունների հաստատման գործընթացը: Արդյո՞ք դա է ցանկանում ադրբեջանցիների մեծ մասը: Մեծ հարցական է, սակայն «ապաիսլամականացումը» հարկավոր է իշխող վերնախավին Արևմուտք դուրս գալու համար, իսկ համագործակցությունն Իսրայելի հետ՝ այն միլիոններն են, որ կկուտակվեն «կայունացման ու զարգացման հիմնադրամներում»: Արդո՞յք Բաքվին հարկավոր է դիմակայություն Ռուսաստանի հետ, ի՞նչ հետևանքների այն կհանգեցնի: Այս հարցը մութ է մնում, սակայն Ռուսաստնի հանդեպ ցուցադրական թշնամանքն այժմ նորաձև է Բրույսելի, Վաշինգտոնի ու Լոնդոնի միջանցքներում, այդ իսկ պատճառով Ադրբեջանի միջին օղակի պաշտոնյաները թույլ են տալիս իրենց թշնամական արտահայտություններ, նույնիսկ Ռուսաստանին հայտարարելով ռազմավարական հակառայորդ:

Սակայն, ամենահետաքրքիր վայրիվերումները Բաքուն ի ցույց է դնում Թեհրանի հարցում: Ոչ, Բաքուն դեմ չէ այդ երկրի հետ բարեկամական հարաբերություններին: Սակայն երկու փոքրիկ պայման ունի՝ Իրանը չպետք է հակառակվի ղարաբաղյան խդնրի ռազմական լուծմանը և պարտավոր է Կասպից ծովի առանձին հատվածներ հանձնել նավթարդյունահանման համար: Եվ էլի մի աննշան բան՝ առավելագույն ինքնավարություն տալ Իրանական Ադրբեջանին և չխոչընդոտել այնտեղի անջատողականների գործունեությանը: Ահա այն ժամանակ Թեհրանը կարժանանա Բաքվի բարեհաճությանը: Իսկ եթե Իսլամական հանրապետությունը չի ուզում «իր լավը հասկանալ», ապա Ադրբեջանը կարող է նեղանալ, հայտարարել, թե ոչ ոք տարածաշրջանում նրան չի հասկանում, բոլորը միայն նախանձում են «լայն քայլերով առաջ ընթացող հանրապետությանը», ու ըմբռնում փնտրի Իսրայելի ու ԱՄՆ մոտ»,-նշել է նա:

Միևնույն ժամանակ, ըստ Պանկրատենկոյի, միանգամից մի շարք հարցեր են առաջանում: Ինչո՞ւ է Բաքուն կարծում, որ մոտ 30 մլն իրանցի ադրբեջանցիները երազում են անցնել Բաքվի ենթակայությանը: Ինչո՞ւ պետք է մյուս երկրները հրաժարվեն Կասպից ծովի մի մասի հանդեպ իրենց օրինական իրավունքներից և դեռ հետևեն, թե ինչպես է Ադրբեջանը լայնորեն բացում դռները արտատարածաշրջանային գերտերությունների ռազմական ներկայությանը տարածաշրջանում: Այս և այլ հարցերը տրամաբանություն են պահանջում, ոչ թե զգացմունքներ, որոնք հինա Բաքվում չափից դուրս են:

«Ցանկալի է միայն, որ այդ զգացական պոռթկումը շատ երկար չտևի: Չգիտես ինչու Ադրբեջանի իշխանությունները վստահ են, որ հակառակ իրենց բոլոր «հնարքներին», Թեհրանի համբերությունն անսահման կլինի: Սխալվում են, առաջին զգուշացումը հնչեց: Հաջորդը Մոսկվայից կլինի: Եվ այն ժամանակ միանգամայն հավանական կլինի «Տարաս Բուլբայի» ադրբեջանական ռիմեյկը, որտեղ հայրը խնդրում է որդուն. «Դե ինչ, որդիս, օգնեց քեզ քո Ավիգդո Էսկինդը»,-ասել է Իգոր Պանկրատենկոն: