Այն համաշխարհային առաջնորդներին և քաղաքական գործիչներին, որոնց դեմ մարդու իրավունքների խախտման առնչությամբ լուրջ մեղադրանքներ կան, չեն թույլատրի ներկա գտնվել 2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
ԱԳ նախարար Ջերեմի Բրաունը նշել է, որ քաղաքական գործիչներին կարգելվի մուտքը, եթե այդ մարդու ներկայությունը Խաղերին կամ Մեծ Բրիտանիայում չի նպաստի հասարակական բարեկեցությանը»:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ ինքը, հակառակ իր կամքին, չի կարողանա աջակցել իրանցի մարզիկներին: Ըստ նրա, բրիտանական իշխանությունները իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել Օլիմպիական խաղերին:
Անցանկալի անձանց թվում են Բաշար Ասադը և Ռոբերտ Մուգբաեն, հաղորդում է polit.ru-ն: