24 մայիսի 2012 - 17:14 AMT
Կազմակերպվում է ուխտ դեպի Սևանի Ս. Առաքելոց վանք

Սևանի Ս. Առաքելոց վանքում մայիսի 27-ին` ժամը 11:00-ին, Հոգեգալստյան տոնի առթիվ կմատուցվի Սուրբ Պատարագ (թափորը ժամը 10:30-ին), որից հետո կկատարվի Անդաստանի կարգ և մատաղի օրհնություն:

Տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հոգեգալստյան տոնը հռչակվել է Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օր: