6 հուլիսի 2004 - 20:46 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստնը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը, լրագրողներին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Մոսկվայում կայացած բանակացությունների ավարտին: «Մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, գոհունակությամբ նշել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ վերսկսված շփումները, նախարարների հանդիպումները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը»,- տեղեկացրել է Լավրովը: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին, ռուս նախարարը նշել է, որ վերջին հանդիպումներն այդ ձեւաչափում ցույց են տալիս, որ կողմերը պատրաստ են փնտրել այդ հացի լուծման ուղիներ: