24 մայիսի 2012 - 20:56 AMT
Գյումրիում անօթևան ընտանիքներին վիճակահանությամբ տրամադրվել են բնակարաններ

Մայիսի 24-ին Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում վիճակահանության միջոցով բաշխվել են Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերից 3 սենյականոց 464-ից 357 հատը և 16 հատ էլ 4 սենյականոց բնակարանները:

Վիճակահանությանը մասնակցել են Գյումրու անօթևան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված և հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված, 3 և 4 սենյականոց բնակարանների հավակնորդ ընտանիքները` ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների:

Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում: