7 հուլիսի 2004 - 00:24 AMT
ԵՐԿՐՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ 20 ՄԼՆ ԵՎՐՈ
Երկրների օժանդակության ռազմավարության քառամյա ծրագրի շրջանակներում այս տարի Հայաստանը Համաշխարհային բանկից ակնկալում է ստանալ 20 մլն եվրո: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, միջոցները կուղղվեն երկրի բյուջեի ծախսային մաս: Նրա խոսքերով` այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը, հաջորդ տարում` ֆինանսական շուկաների կարգավորմանը, այնուհետեւ` գյուղատնտեսության ոլորտին: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանը չորս տարվա ընթացքում Համաշխարհային բանկից կստանա մինչեւ 220 մլն դոլարի օժանդակություն: