25 մայիսի 2012 - 10:02 AMT
«Երկիր». Հովիկ Աբրահամյանը դուրս կգա՞ ՀՀԿ-ից

«Երկիր» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիայից հրաժարվելու վերաբերյալ որոշումը Հանրապետականում շատ ծանր են տարել: «Այն անսպասելի է եղել ՀՀԿ-ական էլիտայի համար, իհարկե, ոչ բոլորի: Մեր աղբյուրներով` Ծառուկյանի երեկվա քայլից հետո, ՀՀԿ-ում սպասվում են լուրջ վերադասավորումներ: Այսօր կամ վաղը մի շարք հանրապետականներ ինքնաբացարկ են հայտնելու և դուրս են գալու ՀՀԿ-ից: Այս առումով պատահական չէ այն փաստը, որ օրենսդիր և գործադիր մարմինների անդամների որոշումն այսքան ուշանում է: Ի դեպ, չի բացառվում, որ ՀՀԿ-ից դուրս կգա նաև ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը»,- գրում է թերթը: