Բաքվում լուսյ տեսնող «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիռովը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները կորցրել են խաղաղ հեռանալու շանսերը: Այդ մասին նա ասել է «Կովկաս-2011» միջազգային գիտաժողովի շրջանակներում, որի կազմակերպիչն է Կովկասի ինստիտուտը: Ըստ նրա, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը նման են այն առումով, որ բոլոր երեք երկրների իշխանությունները չեն ցանկանում հեռանալ: Ադրբեջանում իշխանությունը պահպանելու այդ ձգտումը շատ ավելի անկեղծ է՝ այնտեղ գտնում են, որ ընդդիմություն ընդհանրապես հարկավոր չէ, ասել է ադրբեջանցի լրագրողը: Նա հայտարարել է, որ Վրաստանը արտաքին սուբսիդավորման կարքի ունի, այդ պատճառով է արևմտամետ քաղաքականություն վարում և մարդու իրավունքների պաշտպանության պատրանք ստեղծում: Ադրբեջանը ֆինանսական ներհոսքի կարիք չունի, ուստի իշխանություններն իրենց շատ ավելի ազատ են զգում:
Որոշակի կատակլիզմներն Ադրբեջանում անխուսափելի են, քանի որ իշխանությունները վաղուց են կորցրել երկիրն էվոլյուցիոն զարգացման ճանապարհով տանելու հնարավորությունը, հայտարարել է Միրկադիռովը: