8 հուլիսի 2004 - 00:37 AMT
ՆՇԱՆԱԿՎԱԾ Է ԻՐԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Ալի Ռեզա Հաղիղիյանը: Ինչպես հաղորդել են «Ռեգնում» գործակալությանը Իրանի ԱԳՆ մամլո ծառայությունում, մինչ այդ նա գլխավորում էր Իրանի արտգործնախարարության տեղեկատվա-վերլուծական դեպարտամենտը եւ միաժամանակ հանդիսանում էր Իրաքում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար: Նշենք, որ Ալի Ռեզա Հաղիղիյանը Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում կփոխարինի Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիին, որի դիվանագիտական առաքելությունը տեւեց ութ տարի: