25 մայիսի 2012 - 15:14 AMT
Միշել Պլատինին չի աջակցելու EURO-2020-ի անցկացման Թուրքիայի հայտին

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատնին հայտարարել է, որ չի աջակցելու Թուրքիայի` 2020թ Եվրոպայի առաջնության անցկացմանը, եթե Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվի Ստամբուլը:

«Եթե Թուրքիան իրավունք ստանա անցկացնելու Օլիմպիադան, ապա EURO-2020-ինը չի ստանա: Երկիրը երկու լայնամասշտաբ միջոցառում անցկացնել չի կարող: Նրանք կարող են գործել երկու ռազմաճակատներում էլ, սակայն դա ինձ չի ուրախացնի:

Ընդհանուր առմամբ, դա նրանց խնդիրն է: Նրանք կարող են ամեն ինչ կորցնել»,-Պլատինիի խոսքը մեջբերում է goal.com-ը: Այն մասին, թե ով կընդունի EURO-2020-ը, հայտնի կդառնա 2013-ի վերջին կամ 2014-ի սկզբին: