25 մայիսի 2012 - 16:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռաուֆ Միրկադիռով. Ալիևն, ի վերջո, ստիպված է լինելու որոշում կայացնել Ղարաբաղի հարցում

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ի վերջո, ստիպված է լինելու որոշում կայացնել Ղարաբաղի հարցում»,-այսօր Երևանում ընթացող «Կովկաս-2011» հայտարարել է ադրբեջանական «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիռովը: Ըստ նրա, Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում սպառազինության վրա, սակայն, միևնույն ժամանակ, ասում է, թե կա խաղաղ կարգավորման հնարավորություն: Ադրբեջանի իշխանությունները շատ են գողանում ու պետք է մի կերպ դա արդարացնեն, ապացուցեն, որ մտածում են ազգային շահերի մասին: Ստատուս-կվոյի պահպանումը վաղ թե ուշ պատերազմի կհանգեցնի, իշխանությունը պահպանելու համար Ալիևն ուղղակի այլընտրանք չի ունենա, հայտարարել է Միրկադիռովը:

ՖՈՏՈՇԱՐՔ