Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօրվա Արևելյան Թուրքիայում գրանցված երկրաշարժերի պատճառով պետք չէ անհանսգտանալ, Հայաստանում որևէ ցնցումներ չեն լինի. «Երկրաշարժեր Թուրքիայում շատ հաճախ են լինում և դրանք շատ դեպքերում որևէ կապ չեն ունենում Հայաստանի հետ»,- նշեց Պետրոսյանը։
Արևելյան Թուրքիայում` Դենիզլի քաղաքի մոտակայքում, այսօր երկու երկրաշարժ է գրանցվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` առաջին երկրաշարժը եղել է 4,3 ուժգնությամբ, 11,7 կմ խորության վրա, իսկ երկրորդը` 4,4 մագնիտուդ ուժգնությամբ և 5 կմ խորության վրա։