«Վերջին զանգի» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված` այսօր` 18։30-ի դրությամբ, Երևան քաղաքի տուգանային հրապարակ է տարվել 28 մեքենա, որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Այսօրվանից սկսած Երևանում մեկնարկում է անվտանգ երթևեկության 10-օրյակ։
Ոստիկանությունն ու հանրային մյուս ծառայություններն այսօր աշխատում են հատուկ ռեժիմով։ Ավելի վաղ ոստիկանությունը կոչ էր արել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին «Վերջին զանգի» օրը ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, հեռու պահել ոգելից խմիչքների օգտագործումից և անչափահասների միջև լարված ու տաքարյուն բախումներից։