8 հուլիսի 2004 - 21:53 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ավստրիայի նախագահ Թոմաս Կլեստիլի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի վարչապետ Վոլֆգանգ Շյուսսելին: Ուղերձում մասնավորապես ասվում է.«Իմ հանդիպումները նախագահ Կլեստիլի հետ թողել են անջնջելի եւ ջերմ հիշողություններ: Հայաստանում բարձր են գնահատում նրա ներդրումը հայ-ավստրիական կապերի զարգացման գործում»: