8 հուլիսի 2004 - 21:54 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ
Ադրբեջանի երկաթուղային վարչության մի խումնբ աշխատակիցներ եւ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության անդամները երեկ «լուրջ մեղադրանքներ» են ներկայացրել երկրի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի եւ եկաթուղու ղեկավարության հասցեին: Նրանց խոսքերով, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Զ.Մամեդովը եկաթուղում ստեղծել է «մաֆիոզ ցանց», որը 1995 թվականից յուրացրել է 2,5 մլրդ դոլարի պետական միջոցներ եւ գույք: Բացի այդ, երկաթուղայինների խոսքերով, Երկաթուղու վարչությունը միակ պետական կառույցն է, որ համագործակցում է Հայաստանի հետ, որին «վաճառվել է 300 երկաթուղային ցիստեռն»: Միեւնույն ժամանակ, հայտարարում են նրանք, Հայաստանը անարգել օգտվում է Ադրբեջանի վագոնների շարժակազմից: Երկաթուղային շարժակազմերը անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով հասնում են Հայաստան: Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի երկաթուղային վարչությունում Մամեդովին ներկայացված մեղադրանքները «սադրանք» են անվանել: