8 հուլիսի 2004 - 23:03 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՇԱԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Առաջիկայում Եվրամիությունը կմշակի Հարավային Կովկասի պետությունների հետ համագործակցության նոր ծրագիր, որը լրացնելով Գործընկերության եւ համագործակցության մասին գործող պայմանագիրը, կներառի հետագա զարգացմանը եւ տարածաշրջանային համագործակցությանն միտված կոնկրետ ուղղություններ եւ անելիքներ: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը Երեւանում արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը: Հանձնակատարի խոսքերով, առաջին փուլում նախատեսվում է մինչեւ եկող գարուն զեկույց պատրաստել Հայաստանի մասին, որի հիման վրա կորոշվեն անհատական ծրագրի ժամկետները եւ բովանդակությունը: Նշենք, որ Պոտոչնիկը Հայաստանում է գտնվում Հարավային Կովկաս այցի շրջանակներում: