
Տեղի է ունեցել Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը, որն անցկացրել է Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան: Առաջնությունը տեղի է ունեցել «Գրանդ սպորտ» մարզահամալիրի արհեստական պատի վրա:
Կանանց պայքարում բացարձակ հաղթող է ճանաչվել Հասմիկ Մանանդյանը, իսկ տղամարդկանց ՝ Լևոն Մովսիսյանը։ Առաջնությունն անցկացվել է 2 ձևում` դժվարություն (bouldering) եւ արագություն (մագլցում):
Արագ մագլցման պայքարում երկրորդ տեղը գրավել է Տիգրան Շահբազյանը, երրորդ տեղը կիսել են Ահարոն Խաչատրյանն եւ Արեն Մարությանը։ Աղջիկների մեջ երկրորդ տեղը զբաղեցրել է Անի Խաչատրյանը, երրորդը` Աննա Ղևոնդյանը։
Դժվարություների հաղթահարումից երկրորդ տեղը զբաղեցրել է Ահարոն Խաչատրյանը, երրորդը՝ Կարեն Մարությանը։ Աղջիկների մեջ 2-րդը Աննա Ղևոնդյանն է եղել, իսկ 3-րդ տեղը կիսել են Տաթև Ղամբարյանը և Անի Խաչատրյանը: