28 մայիսի 2012 - 16:23 AMT
Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկում պայթյունի արդյունքում մի քանի հոգի վիրավորվել է, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Դեպքի վայրում աշխատում են Կարմիր խաչի աշխատակիցները: Շենքը խիստ վնասվել է պայթյունից, ներսում հրդեհ է բռնկվել, հարևան կառույցներից մարդիկ շտապ տարհանվել են:

Նախկինում Քենիայում պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցնում «Ալ Քայիդայի» հետ կապված «Աշ Շաբաաբ» սոմալիական խմբավորումը: Ահաբեկիչները դրանք վրեժ են անվանում Սոմալիի տարածքում իսլամիստական խմբերի դեմ ռազմական գործողություններին Քենիայի մասնակցության դիմաց: