Երևանի Շարուրի 37 հասցեում ժամը 15։00–ի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, ինչի հետևանքով փլատակների տակ է մնացել է երկու մարդ: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, այս պահի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մյուս տուժածի որոնումները շարունակվում են։ Դեպքի վայրում է նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։