13 հուլիսի 2004 - 19:42 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Սեպտեմբերին Աստանայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի հետ կապված հարցեր են քննարկել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Երեւան ժամանած ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատանքը կանոնակարգող տարբեր կառույցների բարեփոխումների վերաբերյալ: