Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան ու Կանադան հայտարարել է են սիրիացի դիվանագետներին արտաքսելու մասին: Պատճառը Հոմսում տեղի ունեցած միջադեպն է:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հարձակման զոհ է դարձել շուրջ 100 մարդ, այդ թվում կանայք ու երեխաներ: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-26-ին:
ՄԱԿ ԱԽ-ն մայիսի 27-ի արտահերթ նիստում «խստորեն դատապարտեց» հաշվեհարդարը խաղաղ բնակիչների հետ: