13 հուլիսի 2004 - 22:45 AMT
ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ ԾԱԽԿԱՁՈՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ
Հուլիսի 24-29 Ծախկաձորում կկայանա Երկրորդ համահայկական երիտասարդական հավաքը` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի մասնակցությամբ: Հավաքի կազմակերպիչների` Հայաստանի ԱԳՆ եւ Միջազգային երիտասարդական կենտրոնի հիմնական նպատակն է` ամրապնդել ամբողջ աշխարհի հայ երիտասարդների կապերը: Հավաքի մասնակիցներին կհանդիպեն Հայաստանի ղեկավարության, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ առաջին հավաքն անցկացվել է 2002 թվականի նոյեմբերին: