13 հուլիսի 2004 - 23:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ռուսաստանն ու Հայաստանը Մոսկվայում ստորագրել են կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Հուլիսի 13-ին երկու երկրների վարչապետերի ներկայությամբ փաստաթուղթն ստորագրել են Ռուսաստանի եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարները: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ «ռուսաց լեզուն հանրապետությունում ունի բարձր կարգավիճակ»: Նրա խոսքերով, Հայաստանում ակտիվորեն պատրաստում են ռուսաց լեզվի ուսուցիչներ: Այսօր Հայաստանում գործում են խորացված ռուսաց լեզվի ուսուցմամբ 65 դպրոց, իսկ 50 դպրոց ունի «ռուսական» դասարաններ: