30 մայիսի 2012 - 09:26 AMT
«Հայկական ժամանակ». Ամռանը Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի

«Հայկական ժամանակը» գրում է, որ այս տարվա ամռանը Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի: Այս մասին երեկ տեղեկացրել է ԼՂՀ քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը: Նրա խոսքով, սկզբնական շրջանում օրական մեկ թռիչք կիրականացվի Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ: Ավելի ուշ թռիչքներ կիրականացվեն օրական մի քանի անգամ: «Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր 2011 թվականի մայիսի 9-ին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը Երևան-Ստեփանակերտ-Երևան առաջին չվերթի աոաջին ուղևորն է լինելու: Սակայն, օդանավակայանի շահագործումը տեխնիկական պատճառներով քանիցս հետաձգվեց: Ըստ որոշ տեղեկությունների, հետաձգման պատճառը եղել է Ադրբեջանի քաղաքացիական վարչության սպառնալիքը, ըստ որի՝ դեպի Ստեփանակերտ չվերթեր իրականացնող ինքնաթիռները ոչնչացվելու են»,- գրում է պարբերականը: