14 հուլիսի 2004 - 18:46 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տարբերակները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, եւ դրանք բոլորն էլ քննարկվել են կողմերի հետ: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: Ուստի, նրա խոսքերով, սխալ կլիներ ակնկալել, որ առանց կողմերի փոխհամաձայնության, միջնորդները կարող են առաջարկել կարգավորման այս կամ այն տարբերակ: «Մինսկի խումբը կատարում է անհրաժեշտ աշխատանք բանակցությունների կազմակերպման համար, իսկ խնդրի լուծումը պետք է գտնեն կողմերը: Մենք չենք կարող պարտադրել որեւէ լուծում»,- ասել է ռուս միջնորդը: