Մայիսի 29-ին անգլիական Sotheby’s աճուրդի տան լոնդոնյան մասնաճյուղում վաճառվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Փրկվածը» կտավը: Ինչպես նշված է աճուրդի տան պաշտոնական կայքում, կտավի նախնական գինը տատանվել է 50-70.000 անգլիական ֆունտ ստեռլինգի սահմանում, սակայն վաճառվել է ավելի ցածր`49.250 ֆունտ ստեռլինգ գումարով:
Աճուրդի հանված մյուս` «Ղրիմ» կտավն այդպես էլ չի գտել իր տիրոջը (նախնական գինը` 40-60.000 ֆունտ ստեռլինգ):
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ MacDougall աճուրդի տանը ծովանկարչի «Ջիբրալթարը գիշերով» կտավը (58.5 x 87 սմ) վաճառվել է 385.900 անգլիական ֆունտ ստեռլինգով, իսկ Sotheby’s աճուրդի տանը «Ձմեռային լանդշաֆտը» վաճառվել է 277.250 անգլիական ֆունտ ստեռլինգով: