31 մայիսի 2012 - 13:12 AMT
EURO-2012-ի բարեգործական աճուրդը մեծ հաջողություն է ունեցել

EURO-2012 բարեգործական աճուրդը մեծ հաջողությամբ է ավարտվել, ընդամենը 10 օրվա ընթացքում ներկայացվել են տոմսերի հազարավոր հայտեր:

UEFA.com-ում կազմակերպված բարեգործական աճուրդի շրջանակներում երկրպագուներին առաջարկվել են հատուկ հարմարավետության նախապես պատվիրված տեղեր: Յուրաքանչյուր մասնակից պետք է վճարեր 5 եվրո, իսկ ամբողջ հասույթը հանձնվել է EURO-2012-ի պաշտոնական բարեգործական նախագծին:

Ստացված հասույթը կտրամադրվի Լեհաստանում և Ուկրաինայում կույրերի և վատ տեսնողների համար աուդիոմեկնաբանություն կազմակերպելուն: