31 մայիսի 2012 - 17:37 AMT
Իրանն Արևմուտքին կոչ է արել սաբոտաժի չենթարկել ԻԻՀ և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունները

Իրանն Արևմուտքին կոչ է անում սաբոտաժի չենթարկել ԻԻՀ և ՄԱԳԱՏԷ-ի միջև կառուցողական համագործակցությունը, հաղորդում է Iran.ru-ն: Այդ մասին Վիեննայում կայացած և Իրանից երաշխիքներ ստանալու հարցի վերաբերյալ Յուկիա Ամանոյի վերջին զեկույցի քննարկմանը նվիրված ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասքար Սոլթանիեն, հաղորդում է IRNA-ն: Սոլթանիեն նիստում մի շարք պարզաբանումներ է տվել մի շարք երկրներից ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հարցերին: Նա ներկաներին դիմել է նաև կառուցողական բազմավեկտորային համագործակցությունը շարունակելու հնարավորություն տալու խնդրանքով: