31 մայիսի 2012 - 14:40 AMT
ԲՀԿ 4 պատգամավորներ կստանձնեն ԱԺ 4 մշտական հանձնաժողովների նախագահությունը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ԲՀԿ 4 պատգամավորներն այսուհետ կստանձնեն ԱԺ հաջորդ հանձնաժողովների նախագահությունը.

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով` Ստեփան Մարգարյան

Մարդու իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտաակն հանձնաժողով` Հելինար Վարդանյան

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Նաիրա Զոհրաբյան

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` Սամվել Բալասանյան

Հիշեցնենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունում ԲՀԿ-ն նախարարական պորտֆելներ չի ունենա: