Վաղը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող երեխաներին 40 հազար հատ պաղպաղակ բաժանել: Ալեքսանյանը նշեց, որ պաղպաղակի պատվերն արդեն տրված է «Թամարա» և «Գրանդ Քենդի» ընկերություններին: Մալաթիա-Սեբաստիայի մանկական հաստատություններում նախատեսվող միջոցառումների ցանկը, որոնց ընթացքում պաղպաղակը բաժանվելու է, ևս պատրաստ է: