Երևանում հունիսի 15-ին կանցկացվի տոնական մեծ քայլերթ` ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական խորհրդնշանների տոների կապակցությամբ: Ինպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամից` միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ երեխաներ ու երիտասարդներ, պարային ու երաժշտական խմբեր:
Այս տարի ծրագրվում է տոնական քայլերթն իրականացնել ավելի մեծ ծավալներով:
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ վարչապետի հովանու ներքո 2010-2011թթ. հունիսի 15-ին մայրաքաղաքում մեծ շուքով անցկացրեց ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական խորհրդնշանների տոները: