Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և շարունակում է գլխավորել աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունի գրոսմայստեր Իվան Չեպարինովը (Բուլղարիա), բայց նա զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
Վլադիմիր Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը, Կարեն Գրիգորյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով: Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը վաստակել են 3,5-ական միավոր: