31 մայիսի 2012 - 17:07 AMT
Փլուզվել է Վճռաբեկ դատարանին հարակից շինությունը, զոհվել է մեկ մարդ

Վազգեն Սարգսյան 5 հասցեում շենք է փլուզվել, ընկել է երկաթբետոնե պանելը, փլատակների տակ մնացած 1953 թվականին ծնված Միքայել Խաչատրյանը, որն իրականացնում էր շինարարական աշխատանքները, մահացել է:

Լուրեր էին տարածվել, որ փլուզված շենքը Վճռաբեկ դատարանի շենքն է: ԱԻՆ-ից PanARMENIAN.Net-ի թղթակցին պարզաբանեցին, որ փլուզված շենքը ոչ թե Վճռաբեկ դատարանի շենքն է, այլ նույն հասցեում գտնվող չգործող կաթսայատունը, որտեղ շինարարական աշխատանքներ էին իրականացվում: