«Մեծ սաղավարտում» 16 անգամ չեմպիոնի կոչման արժանացած աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ ինքը միշտ հիանում է Դավիթ Նալբանդյանի խաղով:
«Դավիթը միշտ հստակ է խփում, ճիշտ այնտեղ, որտեղ ցանկանում է: Ցանկացած կորտում նա հեշտությամբ կարող է հաղթել յուրաքանչյուր մրցակցի: Նա այն սակավաթիվ թենիսիստներից է, որոնք դուրս են եկել «Մեծ սաղավարտի» բոլոր 4 առաջնությունների կիսաեզրափակիչ»,-Ֆեդերերի խոսքը հաղորդում է fuebuena.com.ar-ը:
Նա վերհիշել է Շանհայի խաղը, որտեղ Նալբանդյանը իր նկատմամբ 5 սեթերում հաղթանակ տարավ. «Մենք իրար դեռ երիտասարդ տարիքից ճանաչում ենք, ես պարտվել եմ Դավիթին ԱՄՆ բաց առաջնությունում, ապա հաղթանակ եմ տարել Orange Bowl կիսաեզրափակչում և դարձել համաշխարհային վարկանիշի առաջին համարը»:
«Այնպես որ, ես թուլություն ունեմ Նալբանդյանի խաղի նկատմամաբ, իսկ նա ամեն անգամ տպավորում է»,-հավելել է շվեյցարացին: